WCF ծառայություններ

b2b.armsoft հարթակը ներառում է մի շարք տեղեկատվական ծառայություններ, ապահովում է տվյալների էլեկտրոնային փոխանակում և ավտոմատացնում է մատակարար-պատվիրող հարաբերությունները։ Հայկական Ծրագրեր ընկերության համակարգերն ինտեգրված են b2b.armsoft հարթակի հետ, այսինքն՝ հարթակի հնարավորությունները կարելի է օգտագործել անմիջապես ՀԾ համակարգերի մեջ։

Հարթակի հնարավորություններն ավելի մանրամասն ներկայացված են b2b.armsoft.am կայքում։ Հարցերի և առաջարկների դեպքում կարող եք զանգահարել 060 690910 կամ ուղարկել նամակ b2bsupport@armsoft.am էլ․ փոստին։